Recent Updates RSS Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Դ'օրիան 19:35 on 25.12.2009 Permalink | Reply
    Tags: 2009, 2010, ամանոր, նոր տարի   

    Սիկտիր 2009 

    Երևի թե չկա մեկը, ով տարեվերջին գոնե մտովի չփորձի ամփոփել անցած տարին։ Մեկը խոսում է իր բիզնես հաջողությունների մասին, մեկը անձնական, մեկը բողոքում է, որ էշ-էշ մի տարի էլ գլորեց։ Դե, ես էլ հետ չեմ մնա նրանցից ու կփորձեմ ամփոփել ոչ միայն իմ անցած տարին, այլ նաև ամբողջ 2009-ը իմ աչքերով։ 

    Ինչ-որ բան ամփոփելուց սիրում եմ անվանակարգեր հորինել ու էս անգամ էլ տենց կանեմ։
    Եվ այսպես.

    Տարվա PR-ը
    Ամոթ կլիներ, եթե ես այս անվանակարգից չսկսեի։ Անցած տարի, կարծում եմ, լավագույն փիառը ոչ որևէ աստղինն էր, ոչ քաղաքական գործիչինը, ոչ բրենդինը, այլ… ԽՈԶԻ ԳՐԻՊԻՆԸ։ Զարգացած քաղաքներից մինչև  խուլ գյուղեր, բանվորից մինչև նախագահ բոլորը խոսում ու քննարկում էին այն։ Թերթերը գրում էին այդ մասին, որ շատ վաճառվեն, բլոգերներն անդրադառնում էին դրան, որ վարկանիշ բարձրացնեին, դեղատներն էլ բարձրացնում էին գրիպի դեմ դեղամիջոցների գները ու վաճառում դրանք ահռելի քանակություններով։ Տակտիկա, որը որդեգրվում է ինչ-որ հոլիվուդյան սենսացիայից, կամ սկանդալից հետո։ Դեռ լավ է, որ հեռուստատեսությանմբ չսկսեցին “Երբ աստղերը խոզի գրիպ են” նախագիծը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վարկանիշ կունենային։ Մի խոսքով, խոզի գրիպն անցած տարի ունեցավ այնպիսի հաջողություն, որի մասին կերազեին բոլոր PR և մարքեթինգային գործակալությունները։
    Տարվա կայքը
    Արժի՞ արդյոք խոսել այս թեմայով։ Էն էլ ոնց արժի։ Մինչ մեր քյարթու ու անգրագետ մասսաները հազարներով լցվում էին Одниклассники.ру կայք՝ պատվազրկելով առանց այդ էլ վաղուց կուսազրկված սոց. ցանցը, ավելի մեծ վարկանիշ էր  ստանում մեկ այլ սոց. ցանց՝ FaceBook-ը։ Արագ տեմպերով վերջինս վայիս է լինում համադասարանցիների հացին։ Սոց. ցանց, որտեղ ձեր յախեն ոչ մի անասուն չի կպնի իր ընկերուհու էջ “գոսծի” մտնելու համար, ուր ոչ մեկ “5+”-ի կռիվ չի անի ու չես ստանա “մի հատ ֆորումումս բան կնկարես” բովանդակությամբ նամակներ։ Ու մինչ համադասարանցիներով բթացած մասսաները շարունակում են վերոնշյալ գործողությունները, FaceBook-ը դառնում է առավել կրեատիվ երիտասարդության սիրելի կայքը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլ ամբողջ աշխարհում։
    Տարվա ՀԱՅ-ը
    “Տարվա մարդ” տիտղոս ընտրելը սովորական բան է ցանկացած տպագիր մամուլի համար։ Այսօր ինտերնետում կարելի է մի միլիոն “Տարվա մարդ” գտնել, ըստ մի միլոն վարկածների։ Հայտնիների համար դա PR-վելու լավ միջոց է։ Նրանք չեն խնայի մի քանի հազար դոլար, որպեսզի ստանան այդ կոչումը ինչ-որ չխմած ամսագրից ու սկսեն աջ ու ձախ հայտարարել այդ մասին։ Հիմար մարդիկ հավատում են ամսագրերին, իսկ խելացիները ընտրում են իրենց “տարվա մարդուն”։ Մայքլ Ջեքսոն, Բարաք Օբամա, այս օրերին ակտուալ Ջեյմս Քեմերոն… նրանք այս տարի անշուշտ ուշադրության կենտրոնում էին, բայց անձամբ ինձ համար այս տարի “տարվա մարդ” էր… ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ։ Ես սպորտի սիրահար չեմ, բայց էկրանին գամված հետևել եմ Նազիկի մրցումներին ու ողբալով լաց եղել, երբ նա տարավ մեր համար այդքան կարևոր հաղթանակը։ Ամեն տեսակ տիտղոսներն ու գովեստները մինիմալն են, ինչ կարող ենք անել այն մարդկանց համար, ում հաջողություններով հպարտանում ենք։ Նենց որ՝ ԲՐԱՎՈ ՆԱԶԻԿ՝ ՄԵՐ ՏԱՐՎԱ ՀԱՅ։

     
  • Դ'օրիան 19:16 on 25.12.2009 Permalink | Reply
    Tags: ավատար, կինո, նավի, պանդորա, ջեյմս, քեմերոն, ֆիլմ   

    Դե ջիջիլ, ես տեսել եմ 

    Մենք չպահպանեցինք Երկիրը, – Պանդորա մոլորակի աստվածությանը գանգատվում է Ջեյքը, – Մենք ոչնչացրեցինք մեր բնությունը“։ 

    Քեմերոնի նոր գլուխգործոցը՝ “Ավատարը”, յուրօրինակ բողոք էր, ուղղված ամբողջ մարդկությանը։ Մարդը չարագործ էր այս պատմության մեջ։ Ագահությունը նրան ստիպել էր ոչ միայն սպառել իր ունեցածը, այլ նաև աչք դնել ուրիշի ունեցածին։ Հանուն Պանդորա մոլորակի ընդերքում գտնվող թանկարժեք հանածոյի նա պատրաստ էր ոչնչացնել տեղի բնակչությանը, սպանել բնությունը։ Նա այնքան դաժան էր, որ դիտելիս ակամա կայացնում էիր նույն որոշումը, որ կայացրեց Ջեյքը՝ անցնել հակառակ ճամբար, պայքարել հանուն խաղաղության, լինել նրանցից մեկը՝ իսկական ՆաՎի։ 
    Տիպիկ Հոլիվուդյան սյուժե, մի քիչ ֆանտազիա, մի քանի սենտիմենտալ տեսարան ու պայքար հանուն լուսավորի։ Դասական բաղադրատոմս, որով Հոլիվուդը վաղուց “խաբում” է կինոդիտողին։ Ամեն ինչ մնացել է նույնը, սակայն փոխվել է ներկայացնելու ձևը։ Ցնցող անիմացիոն էֆեկտները, գրաֆիկան, ամեն անկյունից դուրս թռչող տարօրինակ ու բազմատեսակ արարածները չեն կարող անտարբեր թողնել գնահատողին։ Այս ամենին էլ գումարած Քեմերոնի անզուգական ձեռագիրը, դինամիկան ու տեսարանային կինոյում զգացմունք ցուցադրելու ունակությունը։ Համամիտ եմ այն մտքի հետ, որ “Ավատարը” վերջին տարիների ամենահաջողված նախագծերից է դառնալու։ Միանշանակ այն կունենա շարունակություն։ Չասված ու չուսումնասիրված շատ բան մնաց Պանդորայում, որի շուրջ սցենարիստները դեռ մեկ ֆիլմի սյուժե չեն բստրի։ 

    “Ավատար”-ին առանց տատանվելու այս տարի կարելի է մի քանի “Օսկար” խոստանալ, այդ թվում և լավագույն ռեժիսուրայի համար։ Իհարկե չեմ կարծում, որ այն կկրկնի “Մատանիների տիրակալի” հաջողությունը, որին, ըստ ինձ, ակնհայտ զիջում է, բայց որ կինոակադեմիան անտարբեր չի մնալու Քեմերոնի նոր “զավակի” հանդեպ, դա անվիճելի է։ 

    Չգիտեմ, թե մեր կինոթատրոնները երբ ի զորու կլինեն մեզ մեծ էկրանից ցուցադրել այս ֆիլմը, բայց այն պարտադիր պիտի դիտել։ Սա ֆիլմ է, որ մի բան փոխում է քո մեջ։ Կարծում եմ, դա էլ հենց արվեստի ուժն է ու նպատակը։ Իսկ “Ավատարը” միանշանակ արվեստի գործ կարելի է համարել։

     
  • Դ'օրիան 16:17 on 10.12.2009 Permalink | Reply
    Tags: , , չաթո, ստրիպտիզ   

    Չաթոներն ու ստրիպտիզը 

    Քանի որ ամսի 3-ին Արձագանք ռադիոկայանի ուղիղ եթերում «Կապտուկներ հոգուն» ներկայացման ռեժիսյորն ինքը հայտնեց, որ ներկայացումը բեմադրվել է ըստ իմ պիեսի, էլ պատճառ չեմ տեսնում դա թաքցնելու համար: Թերևս դա էր պատճառը, որ անցած ամիս ինձանից շատ խեր չտեսաք: Զբաղված էի այլ գործերով:
    Դա դեռ հեչ՝ որոշ հայվաններ կայքիս վրա էին հարձակվել:

    Ադրբեջանացի հակերնե՞ր: Քավ լիցի՝ ընդամենը ինքնահաստատվել փորձող ծրագրավորողիկ՝ MS Չուխան 2006, որը իր ուղեղի իմպլանտանտի բուգերը կոծկելու համար որոշել է աքլորանալ հոգուս ստրիպտիզնոցում ու ապացուցել, որ անկախ ամեն ինչից մասնագիտական իմպոտենցիան և ինքնաարտահայտման պակասը կոմպենսացվում են սրա-նրա սայթում սկրիպտեր քսի տալով: Ողբալի վիճակում են մեր որոշ ծրագրաչուզողիկներ:

    Չեմ ուզում ընդհանրացնել բոլոր ծրագրավորողներին, բայց, ճիշտն ասած, էդ մասնագիտության մարդկանց մեծամասնությունն ինձ տանել չի կարողանում: Ո՞վ կարա ասի, թե ինչից ա:

    1. քանի որ իրենք շատ խելացի են՝ դա փաստ է, վերևից են նայում իմ հոգու շիկահերությանը ու չեն ուզում հաշտվել էն մտքի հետ, որ իրենք գիրք կռծելով ոչ մի բանի չեն հասնում, ես մի թեթև կարդալով ձեռի հետ առաջ եմ գնում

    2. քանի որ ծրագրավորողների մեծ մասը խելոք, ակնոցավոր, պուպուշ ու փափուկ երիտասարդներ են, հեռու են քուչու տղի կերպարից, բայց դեռ վնուշկվում են, երբ իրանց ասում են, որ իրանք կարգին տղա չեն, մի տեսակ նախանձով են նայում իմ կերպարին, քանի որ ես գիտեմ, որ կարգին տղա չեմ ու տենց էլ ասում եմ :)

    3. այլ տարբերակներ

    Թվում է, թե այդ կենսաբանական տեսակի սեփական կարևորությունն ապացուցելու ձգտման հետևանքով պիտի որ իմ կայքը տուժեր, բայց նման բան չեղավ: Ճիշտ է խնդիրներ եղան, բայց շատ պուճուրիկ: Ու նոյեմբերին էլի հաճախումների 20 տոկոս աճ գրանցեցինք:P Այցելուների 42,93 տոկոսը նոյեմբեր ամսին առաջին անգամ էր մտնում «Հոգու մերկապար», ինչը գերազանց արդյունք եմ համարում: Նոյեմբերին կայքս դիտել են 10233 անգամ: Իսկ ամենահաճախվող էջերի 10-նյակը հետևյալն էր.

    Այ էսպիսի ուշացած հաշվետվություն:
    Օգտագործեք պահպանակներ…

     
    • chgitem 21:37 on 13.12.2009 Permalink | Reply

      Չընդհանրացնենեք!

      Դորիան ջան, ախր ինչ մեղավոր են ծրագրավորողները, որ անբավարարված ու անհաստատված, կամ էլ ծնողների հնարավուրություններից օգտվող բայց միևնույն է չհաստատված “ոսկե” երիտասարդներից շատերը իրենց “ծրագրավորող” են համարում (միաժամանակ “ռոք երգիչներ”, “ռեպերներ”, “լուսանկարիչներ” և , որ ամենավատն է, “բլոգգերներ”, մեռնեմ նրանց բլոգեր ջանին), ու անում են այն ինչ վայել է վերոհիշյալ էակին` միայն թե այդ պիտակի տակ:

      Ճիշտ ես անում, որ չես ընդհանրացնում, բայց դա ընդամենը խոսքեր են` լավ էլ ընդհանրացնում ես, ու դա լավ չէ (մեղմ ասած), չէ որ բոլոր հոլանդացիների հոմիկ չեն:

      Հ.Գ.
      Հաշվի առնելով, որ այս բլոգում գրառումները չեն թաքցոնւմ PR-ակոմնորոշվածությունը, ու ես էլ հիմա դրված թակարդի զոհ եմ դառնում, ուրեմն թող PR-ի այս անկասելի ալիքը իմ բլոգն էլ իր հետ տանի (տես մականվանս լինքը :) ): Ամեն մեկին մի “քյառ” պիտի լինի չէ՞, առանց նեղանալու:

  • Դ'օրիան 02:31 on 05.11.2009 Permalink | Reply
    Tags: ekegheci, gay, , hisus, , , եկեղեցի, , qahana, qristoneutiun, քահանա, քրիստոնեություն   

    Հիսուս սիրում է գեյերին 

    Հիսուսը սիրում է գեյերին, Հիսուսը սիրում է տրանսսեքսուալներին, Հիսուսը սիրում է անմեղին ու մեղավորին, Հիսուսը սիրում է անարժանին ու արժանիին, Հիսուսը սիրում է ԲՈԼՈՐԻՆ: Ցավո՜ք, բայց որոշ հոգևորականներ ցածրացնում են նրան, նրա փոխարեն որոշում, նրա անունից դատում ու ստիպում, որ մարդիկ ետ կանգնեն իրենց հավատքից, ստիպում որ ՄԵՆՔ կորցնենք հավատը: Ու մարդիկ լսում են նրանց: Ես քահանա չեմ, բայց ասում եմ ձեզ, որ Աստված բոլորիս հավասար է սիրում: Աստված այնքան մեծահոգի գտնվեց, որ հարամ չի անում իր տված կյանքը՝ նա դրանից հետո է պատժում: Ու ոչ ոքի, լինի դա քահանա, թե մարդասպան, իրավունք չի տրվել դատել: Ես, իհարկե, հիմա կարող էի հիշեցնել, թե ինչով է զբաղվել ու զբաղվում եկեղեցին, պատմել, թե ինչու են մեր հոգևորականներն այդքան հարուստ, բայց չեմ անի դա: Ո՞վ գիտի, գուցե Աստված բարեհաճ է նրանց հանդեպ ու ամեն ինչով ապահովում է: Այս պոստի թեման քաղաքականությունը չէ:

    Ռադիո հայի եթերում ամսի 4-ին հեռարձակվել է մի հաղորդում, որի հյուրերից է եղել քահանա Տեր Ղազար Պետրոսյանը: Հաղորդման ընթացքում քննարկվել է նույնասեռականության թեման, որի ժամանակ քահանան չի մոռացել հիշեցնել, թե ինչ պղծություն է դա ու ավելացնել, որ նախկինում նույնասեռականներին քարկոծում էին: Քահանան, հավանաբար, մոռացել էր, որ նախկինում քարկոծում էին նաև պոռնիկներին, ինչը Հիսուսն արգելեց անել: Չեմ պատրաստվում նույնասեռականներին վերաբերվող կայքերում տարածված ձևով մերժել Աստվածաշնչյան ինչ-ինչ կետեր: ՈՉ: Աստվածաշնչում հանդիպում են տողեր, որոնք խոսում են նույնասեռականության դեմ: Այդ առումով քահանան չի սխալվում: Բայց եկենք հիշենք, թե էլ ինչ էր մերժում Աստվածաշունը: Հին կտակարանը արգելում էր խոզի միս ուտել, աստղագիտություն ուսումնասիրել, աշխատել շաբաթ օրը և այլն: Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հիսուսն ինքը իր աշակերտներին թույլատրեց խախտել շաբաթը: Ավելին, նոր կտակարանը հանեց նաև այլ «արգելքներ» որը դնում էր հինը: Ինչո՞ւ: Ո՞վ իրավունք ուներ: Ասեմ՝ այդ իրավունքն իրեն վերապահեց եկեղեցին: Նա իր կայֆերով դնում ու հանում է արգելքները: Ինչո՞ւ է եկեղեցին ապականում Աստծո շնչով գրված գիրքը: Ասեմ՝ այդ արգելքները համարվել են ոչ ակտուալ ու անիմաստ: Իսկ գիտությունը վաղուց արդեն բացատրում է նաև նույնասեռականության պատճառները: Մի՞թե ժամանակը չէ հանել նաև այդ «արգելքը», մյուսների պես դուրս շպրտել սուրբ գրքից: Կամ հետ բերել նաև մյուս հանվածները, որպեսզի ամեն ինչ Աստծո «ասածով» լինի:

    Քրիստոնեության հիմնական կերպարը Հիսուս Քրիստոսն է, չէ՞: Իսկ փորձեք Նոր Կտակարանում գտնել մի տող, որտեղ հենց ինքը՝ Հիսուսը խոսում է նույնասեռականության մասին: Կրկնում եմ՝ ՀԻՍՈՒՍԸ, ոչ թե ինչ-որ առաքյալ: Նա ոչինչ չի ասել: Չի ասել, քանի որ բոլորին հավասար էր սիրում ու հասկանում: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ էն էնտեղ ասել առաքյալները, թեկուզ մի քանի անգամ կարդացել եմ Նոր Կտակարանը ու մեծ մասամբ լավ հիշում եմ: Չի հետաքրքրում, քանի որ նրանց կարծիքը ունի նույնքան արժեք, ինչքան քոնը՝ ընթերցող: Նրանցից յուրաքանչյուրը քո ու իմ նման մի մարդ էր, որն ընդամենն իր կարծիքն էր արտահայտում: Հավելեմ նաև, որ եկեղեցին ինքն է ընտրել, թե ավետարաններից որը պիտի ներառվի Նոր Կտակարանում ու այստեղ էլ իր սև գործն արել է՝ հավանաբար, հանելով այն ամենն, ինչ չի դզել: Դա թողնենք:

    Ես չեմ պատրաստվում կենտրոնանալ եկեղեցու դեմ, քրիստոնեության դեմ: Ավելին, ես՝ ինձ քրիստոնյա չհամարելով,  վկայակոչում եմ բոլոր հայ նույնասեռականներին չհեռանալ քրիստոնեությունից, եթե դավանում են այն, շարունակել արժանապատիվ կյանք վարել, չվնասել դիմացինին ու հիշել, որ Հիսուս սիրում է յուրաքանչյուրիս ու ոչ մի քահանա չի կարող զրկել մեզ նրա սիրուց: «Եթե միասեռական ես, ուրեմն դավաճանում ես կրոնդ», եթերից ասել է քահանա Տեր Ղազար Պետրոսյանը: Եթե նույնասեռական ես, ուրեմն չես կարող չլինել նույնասեռական: Այդ դեպքում քահանան ուղիղ կերպով կոչ է արել դավանել այլ կրոն, իսկապես դավաճանել քրիստոնեությունը: Բայց ես ասում եմ ձեզ՝ դու դավաճանում ես քո կրոնը, եթե կորցնում ես հավատդ քո Աստծո հանդեպ, եթե համարում ես, որ քո Աստված վատն է ու անարդար է քո հանդեպ: Հենց դրան է փորձել հասնել քահանան՝ չթողնենք նրան: Նա չարի անունից էր խոսում: Հավատարիմ մնանք մեր կրոնին ու հիշենք, որ «երկնքում» մեզ սիրում են՝ յուրաքանչյուրիս: Աստված դեսպոտ չէ, Աստված սադիստ չէ: Նա բարեգութ է, նա ներող է, նա հասկանում է յուրաքանչյուրին: Ու հենց դրա համար է պետք սիրել նրան, ոչ թե վախենալով դժոխքի կրակներից: Մեր քահանաներին էլ հուշեմ, որ կրոնը պիտի ՍԻՐՈ միջոցով քարոզել, ոչ թե վախեցնելու: Հենց դրա համար են այսօր աղանդները հոշոտում եկեղեցին: Նրանք տալիս են այն, ինչ մեր շատ ու շատ հոգևորականներ չեն կարողանում տալ:

    Ի հավելում ասվածին. ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ տարբերությունը ՄՈԼ արմատի մեջ է: Եթե, օրինակ, ես մտնեմ երթուղային ու սկսեմ մինետ առաջարկել բոլոր տղամարդկանց՝ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ կլինեմ, իսկ եթե ուղղակի ինձ հետաքրքրեն տղամարդիկ, տղամարդկանց սիրեմ, նախընտրեմ՝ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ: Եղեք հավատացյալ, ոչ թե ՀԱՎԱՏԱՄՈԼ: Ողջախոհությունը կարևոր է ամենուր…

     
    • Nshan 11:21 on 12.11.2009 Permalink | Reply

      Եղբայր, թույլ տուր քեզ հետ չհամաձայնել: Հիսուսը, հա, սիրում է բոլորին, ինչպես հայրը սիրում է իր որդուն, բայց դա չի նշանակում, որ էդ հայրը հավանում է էդ որդու բոլոր քայլերն ու չի ցավում նրա սխալների համար: Սիրել մեկին նշանակում է ցավել, երբ նա սխալվում է: Եթե դու Նոր Կտակարանում գրված Հիսուսի խոսքերն ընդունում ես, առաքյալներինը` համարում զուտ մարդկային կարծիք,որ կարող է և սխալ լինել, հիշեցնեմ, որ Հիսուսի խոսքերն էլ նույն այդ առաքյալներն են գրառել. էդ տրամաբանությամբ նրանք կարող էին Հիսուսին էլ սխալ հասկանալ ու նրա խոսքերը սխալ վերաձևակերպել: Իսկ նույնասեռականությունն իր ակունքում հոգեբանական երևույթ է,ոչ թե ֆիզոլոգիական: Տեր Ղազարին քննադատելու իրավունք էլ չունես. դու նրան չես ճանաչում` ի տարբերություն ինձ…

  • Դ'օրիան 16:00 on 04.11.2009 Permalink | Reply
    Tags: apaga, Armenia, azg, nekrofil, Հայաստան, ազգ, ապագա,   

    Ձուկը ներսից ա փտում 

    Նատուռի որ մենք մեր կոտոշները չսրեինք հմի ղայդին պրոգրեսիվ ազգ կլինեինք: Ընենց պահի տակ մտքովս անցավ, ասեցի գրեմ: Զզվում եմ ազգայնամոլներից, ամեն տեսակ այգայնականներից ու եսիմ ինչերից: Էս դիսկրիմինացիա չի: Առանձին վերցրած ես էդ մարդկանց դեմ ոչ մի բան չունեմ, բայց իրանց նավթալինոտ, ես կասեի՝ քաքոտ գաղափարները արդեն դավադիտ են արել: Դավադիտ բառը հայերեն տարբերակ ունի, բայց նենց կոպիտ ա հնչում՝ մատաժաժ: Չի լինում օգտագործել, չնայած ավելի ա համապատասխանում իրավիճակին: Էնքան են արել, որ արդեն մեր անհաղթ հերոս… չէ, քաջ Նազար չէ, Գարեգին Նժդեհի անունը լսելուց էլ ակամա տհաճ զգացումներ եմ ունենում: Նժդեհյան Գաղափարախոսությունն են ասում ու իրանց թալիբ գրոհայինների պես պահում, տերորիստների: Թե ասա էդ ե՞րբ եք տեսել, որ դիմացինիդ ասես «ես քեզանից լավն եմ» ու հետը նորմալ հարաբերություններ ունենաս: Բայց չէ՜: Մենք, արյա՜, մենք ուրիշ ենք: Մենք վերին արտի ցորենն ենք, մենք մեր հին եսիմ ինչով կկզցնենք լյուբոյին ամեն բնագավառում, ամեն կրիտերիայում, սուպերմե՜ն ենք մենք, էքստրաօրդինար: Բայց մեր մեկը երկուս չի լինում: Մեզ էսի պալոժ չի, էնի պալոժ չի: Ազգի կուսական մաքրությունը չպիտի արատավորվի, թշնամին միշտ թշնամի է, ոչ մի փոխզիջում, ամեն ինչին նայենք վերևից, էս անընդունելի ա, էնի ձև չի: Նեկրոֆիլներ… Հա՜, հա՜, նեկրոֆիլներ են դրանք: Ինչ ուզում եք ասեք: Նեկրոֆիլ են, քանի որ սիրում են մեռելի միս ուտել ու հրաժարվում են ամեն նոր, թարմ բանից: Ես սա չեմ ասում, քանի որ իրանք ինձ չեն սիրում, սպառնում էին վախտին, նամակաբարում, չէ՜, ես անգամ խմած էլ չեմ հիմա: Ուղղակի իրանց էդ հոտած գաղափարներով թունավորում են մեր ջահելների ներկան: Իրանք վաղը մյուս օր ուծյո՜ւ, մենք ենք մնալու ու մեզ են չուզողություն անում, չեն ուզում, որ մենք ուրիշ կյանք ունենանք, ոչ թե իրանց պես… Չեն ուզում, որ առողջ հասարակության մեջ ապրենք, չեն ուզում, որ բարեկեցիկ կյանք ունենանք, չեն ուզում, որ փոխվի էս երկիրը: Վոբշեմ ալամ աշխարհի Դորիանը հրապարակային կոչով է հանդես գալիս ազգայնականների դեմ. «Ղալաթ կանեք, թե մեր արյունը կուտեք ձեր ուղեղի իմպոտենցիայով: Կրեատիվս կուլ տվեք՝ խեղդվեք»: Բա՜..
     
  • Դ'օրիան 15:52 on 02.11.2009 Permalink | Reply
    Tags: miav, ՁԻԱՀ, ՄԻԱՎ, պահպանակ, , , վարակ, pahpanak, , , spid   

    Իմ սև սպիդը, ձեր վարդագույն տռուսիկը 

    Ուղղակի մտքովս չէր անցնի, որ կան մարդիկ, ովքեր դեմ են… ուշադրություն՝ ՁԻԱՀ-ով հիվանդներին:
    Դե, իմ գենոկոդի մեջ չկար էլի էդ միտքն առաջացնող օղակ ու ուղղակի ապշեցի,
    նման բան լսելով: Լավ, հասկացանք, հետերոսեքսուալի համար դժվար ա
    համակերպվել նույնասեռականության մտքի հետ, նրան ինֆորմացիա ա պետք, նրան
    գո՜յնա ուղեղի իմպլանտանտ ա պետք, հասուն մտածողություն, առողջ
    դատողություն, ինչը ոչ բոլորն ունեն, բայց այ որ ինչ-որ մեկը վախենա
    ՁԻԱՀ-ով հիվանդներից, նրանց չհասկանա, նրանց ինչ-որ բանում մեղադրի: Դեռ
    «Աձխյատմանի» մեջ էի փորձել գրել ՁԻԱՀ-ի մասին: Հիմա եմ հասկանում, որ
    էնտեղ լա՜վ կիսատ եմ գրել ու շատ բան պիտի դեռ ասվի էդ թեմայով:

    Օրինակ սենց մի հարց: Դուք կփորձեի՞ք հեռու պահել ձեր մտերիմ մարդուն ՁԻԱՀ վարակակրի հետ կապերից: Ես՝ չէ:
    Ախր պրիմիտիվ բան ա: Պարտադիր չի Պլատոնը լինել, էս «խո՜րը փիլիսոփայական»
    հարցին լուծում տալու համար: Բավական ա միայն էդ մարդու հետ զրուցել
    անվտանգության «կանոնների» մասին: Դե՝ ռեմենները կապել, վախտին արգելակել
    շարժիչը, զառիվայր տեղերում ցածրացնել արագությունը: Սա էլ ինֆորմացիայի
    պակասից ա գալիս: Մարդիկ չգիտեն, որ ՁԻԱՀ-ով չեն վարակվի, եթե վարակակրի
    հետ սեռական հարաբերության մեջ մտնելիս օգտագործեն պահպանակներ, եթե
    համբուրվեն վարակակրի հետ, եթե նրա ափսեից ուտեն, նրա հետ նույն օդը
    շնչեն… բայց կվարակվեն, եթե առանց պահպանակի սեքսով զբաղվեն նրա հետ,
    այդ թվում և անալ սեքսով, կվարակվեն օրալ սեքսի ժամանակ սերմնահեղուկը
    բերանը լցվելու հետևանքով, կվարակվեն վարակակրի արյան հետ «շփման»
    դեպքում, այդ թվում երբ արյունը թքի միջոցով փոխանցվի համբույրների
    ժամանակ:

    Նենց որ վարակակիրներից խուսափելու փոխարեն, խուսափեք
    ամեն տեսակ քաք ու գոռեխ ներարկվելուց, խուսափեք ուրիշի ածելիից ու
    եսիմինչելիից օգտվելուց, պահպանեք հիգիենայի կանոնները, ձիշովի բոզերի
    մարդահամար ու մոնիտորինգ մի անցկացրեք, օգտագործեք պահպանակներ ու
    մեկ-մեկ նեղություն քաշեք կարդալ սրա նման պոստեր, որտեղից կիմանաք
    չիմացածը:

    ՁԻԱՀ վարակակիրներին ինչ-որ բանի մեջ մեղադրելուց առաջ էլ հիշեք,
    որ հիվանությունը փոխանցվում է նաև մայրական կաթի միջոցով, փոխանցվում է
    անգամ մեկ հոգու հետ սեռական կոնտակտի մեջ մտնելու դեպքում, արյան
    փոխներարկման, վարակված արյան հետ պատահական շփման հետևանքով: Այնպես որ
    անբարոյականի «տիտղոս» շնորհելուց առաջ՝ մտածեք:

    Մեղադրելը հեշտ է, հասկանալը՝ դժվար: Մի վախեցեք դժվարություններից:

    Ցավակցում
    եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ բանով լավն են ՁԻԱՀ
    վարակակիրներից ու զգուշանում նրանցից: Ավելին՝ ես զգուշանում եմ հենց
    նման մարդկանցից, որոնք պատրաստ են ՁԻԱՀ պիտակը կպցնել ու լիկվիդացնել
    ցանկացածին: Կան մտքեր, որոնք հիմարության աստիճանի են հասնում ու
    անընդունելի են: Այդպիսի մի միտք էլ հենց ՁԻԱՀ վարակակրից վախենալն է, կամ
    նրան մեղադրելը: Հուսով եմ, որ նման մեղադրողի կյանքում չեմ հանդիպի, թե
    չէ մի լավ կապոեյրայի պրակտիկ պարապմունքներ կանեմ վրան: Հաստատ:

     
  • Դ'օրիան 03:58 on 01.11.2009 Permalink | Reply
    Tags: Dorian, ТИЦ, international, , , ինտերնացիոնալ, , պոպուլյար, ռայտինգ, վարկանիշ, popular, , rating, varkanish   

    Խալո Ազերբայջան 

    «Գագիկ Ծառուկյանի անձնական գազանանոցում խոշտանգում են ավանակի» վերջերս ակտիվորեն ցիտում էին ինտերնետում ինչ-որ տեղից վերցրած ինֆոն: Դե, երկու առյուծի ձագ յանի ոտնձգություն էին անում էշի հանդեպ, իսկ ավելի ստույգ՝ փորձում էին ըռխել խեղճին: Ու ես հասկացա, որ PR դասագրքերում գրված այն պնդումը, թե աղմուկ հանելու համար պիտի զոհ լինես՝ միանշանակ ճիշտ է: Ես հայտնվել եմ ադրբեջանական նորությունների մեջ, ես հարցազրույց տվեցի ռուսական գեյ-ամսագրի համար (կտպագրեն, թե չէ՝ կիմանամ, երբ լույս տեսնի), ես գտա ինձ ֆրանսիական գեյ-կայքում… Գրողը տանի, ես ինտերնացիոնալ եմ :) Ու դրա համար հե՜չ պետք չէր PR քայլեր անել: Անհրաժեշտ էր ընդամենը, որ ինչ-որ ազգայնականներ սպառնան ինձ: Ի դեպ, ասեմ, որ սպառնալից նամակներ մինչ այժմ էլ ստանում եմ: Իրանք մորթում են իրենց նյարդային բջիջները, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքը:

    Էս ամիս «Հոգու մերկապարի» ամենամեծ ձեռքբերումը համարում եմ էն, որ google-ը վերջապես վերահաշվարկեց PR-ն և 5 ցուցանիշ տվեց իմ կայքին: Հե՜չ վատ չի է: Яndex-ն էլ ի վերջո քցիպությունը թարգեց ու 10 тИЦ տվեց հոգուս ստրիպտիզնոցին: Էլ չեմ ասում, որ այցելությունները ավելացան 200 տոկոսով: Էս ամսվա SEO պլաններն ավելի ուժեղ են: Ու եթե դեռ ինչ-որ մեկը կասկածում ա, որ մեր PR-ն լավագույնն ա, դեռ կհամոզվի դրանում: Ի դեպ, մեկ հղման ամսեկան գինը իմ կայքում ռոբոտի կողմից հաշվարկվեց 22 դոլար, ինչից ես, բնականաբար, չեմ օգտվում ու բոլոր հղումներն էլ ձրի եմ դնում:

    Ահա 10 էջ, որոնք անցած ամիս ռեկորդային էին ըստ ընթերցումների քանակի:

    1. Նամակներ, ծխախոտ ու մեկի հոտըայս ճակատագրին է արժանանում ամեն մի նոր պատմվածք
    2. Սատանան մայրամուտինառաջին հայկական գեյ-պատմվածքը շարունակում է ակտուալ մնալ: Ես գրում եմ դրա շարունակությունը, իսկ մարդիկ շարունակում են բեռնել առաջին մասը
    3. Արի դերձակՕֆելի Մինասյանին ռեսպեկտ էս բանաստեղծության հայտնի դառնալու համար, նա մի այլ կարգի փրոմաուշն արեց իրեն ձոնված երկը
    4. Պո՞ռնո, թե՞…անցած ամսվա ամփոփականը, արի ու տես, որ ամենաշատ ընթերցվող բլոգային գրառումս դարձավ: Կարծում եմ, որ պատճառը վերնագիրն ու պոստի մեջի սեքսոտ լուսանկարն էին:
    5. Պսեվդոսեքսոլոգըայս պոստն այնքան սենսացիոն էր, աչքիս, որ երեք օրվա մեջ բավականին շատ ընթերցվեց: Անգամ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՍՐԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
    6. Թե ինձ սիրեսէլի մի նորույթ ու էլի ահագի՜ն լավ ռեյտինգ
    7. Սպամս գաղտնի թող մնամի լավ սպամ ուղարկեցի ամեն տեղ ու էս գրառումն էլ, արդյունքում շատ ընթերցվեց
    8. Բոբոդժվարանում եմ ասել, թե սա խի էին կարդում… գուցե որոշ մարդիկ իրենց էին գտել ու ուրախացած մի քանի նգամ են կարդացել, որ Դորիանն իրենց ասին գրում է
    9. Թյոթեն բասթարդոչ մեկ ոչ մի բան չէր ջոկել վերնագրից, բայց մեկ ա՝ կարդացին: Ըհը, սովորեք էլի մի տրյուկ: Եթե չեն հասկանում՝ ընթերցում են, որ հասկանան:
    10. Սեքս Դորիանի հետէս մեկն ընդհանրապես սեպտեմբեր ամսին եմ գրել: Բայց, ըստ երևույթի, շատերն են ցանկանում սեքս Դորիանի հետ

    Իսկ ընդհանուր առմամբ.
    Դիտել են 14759 էջ, յուրաքանչյուր այցելու՝ միջինը 3,2 էջ, կայքում անցկացնելով միջինը 6,1 րոպե
    Այցելուների 80 տոկոսն առաջին անգամ «Հոգու մերկապարը» դիտել են անցած ամիս:
    56 տոկոսը անցել է այլ կայքերից
    32 տոկոսը մտել է ուղիղ հղմամբ (բրոուզերի մեջ հավաքելով իմ հասցեն)
    12 տոկոսը որոնողական համակարգերից, որից
    – 70 տոկոս google-ից
    – 20 տոկոս Яndex-ից
    – 4 տոկոս mail.ru
    – 3 տոկոս Yahoo

    Որոնել են մե՜ծ մասամբ Դորիան բառը, բայց գտել են նաև բանաստեղծություններ, աֆորիզմներ, պոռնո, սեքս, սերիալ բառերը փնտրելով:

    Այցելուներն ապրում են.
    74% Հայաստան
    7% տոկոս ԱՄՆ
    6% տոկոս Ռուսաստան
    Ադրբեջանից ընդամենը 1 այցելություն

    Այցելուներն օգտվում են հետևյալ բրոուզերներից.
    Firefox – 46%
    Internet Explorer – 30%
    Opera – 12%
    Google Chrome – 7%
    Safari – 3%

    Այ էսպիսի ամսեկան հաշվետվություն: Իսկ թե ինչ նորություններ կլինեն այս ամիս՝ կիմանաք ընթացքում…

     
  • Դ'օրիան 04:45 on 30.10.2009 Permalink | Reply
    Tags: Coelho, hogeban, koxmnoroshum, , լեսբի, կողմնորոշում, հոգեբան, նույնասեռական, , , , սեքսոպաթոլոգ, Paulo, porno, ,   

    Պսեվդոսեքսոլոգը 

    Այս պոստի ընթերցումը ռեալ վտանգ է ներկայացնում ձեր և ձեր մտերիմների համար: Համենայն դեպս այդպես է կարծում սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը:

    Հեռուստատեսությամբ և մամուլով տարածված ապատեղեկատվության, «մեկանգամյա» նույնասեռական կապերի ու Պաուլո Կոելյոյի սեքսուալ էքսպերիմենտների մասին կարդա ԱՅՍՏԵՂ

     
  • Դ'օրիան 21:02 on 27.10.2009 Permalink | Reply
    Tags: , , google wave, internet, ալիք, , , ինտերնետ, կայք, վեյվ, site, wave   

    Google-ի ալի՜քը 

    Google-ը կփոխի աշխարհը: Արդեն քանի ամիս ա, ինչ սպասում ենք ինտերնետային գիգանտի նոր մեգա-պրոյեկտին, իսկ այն դեռ չկա ու չկա: Ես անձամբ մեռա ինվայտի (հրավերի) խնդրանքներ ուղարկելով ու պատասխան դեռ չկա: Բայց դե, ինչպես խոսք են տվել, տարեվերջին WAVE-ը արդեն հասանելի կլինի մեզ: Իսկ ի՞նչ ա WAVE-ը: Իզուր չի այն տենց կոչվում: Ալիք մի ասա մի ամբողջ ցունամի ասա: Համենայն դեպս գովազդները դա են խոստանում:

     
  • Դ'օրիան 21:06 on 25.10.2009 Permalink | Reply
    Tags: bjjain, mobil, operator, orange, բջջային, օպերատոր, օրանժ   

    Օրանժը Հայաստանում 

    Չինացիներն հավատում են, որ նարինջը տանը երջանկություն է բերում, այդ պատճառով էլ հաճախ մտերիմներին նարինջ են նվիրում: Բնական է, ախր չիներենում “նարինջ” բառը նշանակում է նաև “ոսկի”: Հայերենում նույնպես: Այ, վերցրեցի երեկ ու փորձեցի իմ համարներից մեկը գոնե գրանցել “ՕրանժԱրմենիա” կայքում, որպեսզի ստանամ: Ու որը գրանցում էի՝ գոլդ էր: Մեր մյուս բջջային օպերատորների՝ դիմացի խանութից 1000 դրամով գնած համարները նոր բջջային օպերատորը գոլդոտ ա համարել, փաստորեն: Վատ սկիզբ չի:

    ԲԱՐԵՎ
    Դու արդեն ջոգե՞լ ես,
    թե ես ինչ խաղեր եմ տալիս


    շարունակել նարնջագույն ընթերցումը »»»

     
c
compose new post
j
next post/next comment
k
previous post/previous comment
r
reply
e
edit
o
show/hide comments
t
go to top
l
go to login
h
show/hide help
esc
cancel